Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

ՀՀ պետական կառավարման հատվածի կատարողականի գնահատման համապարփակ և ընդգրկուն համակարգ

Հեղինակներ

Պենտա զարգացման խորհրդատվական ընկերություն

Շնորհատուներ

Եվրոպական միություն

Նկարագրություն

«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հատվածի կատարողականի գնահատման համապարփակ և ընդգրկուն համակարգ» հետազոտական ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին՝ ստեղծելով վերլուծական հենք, որը կարող է հիմք հանդիսանալ պետական կառավարման հատվածում հանրային ծառայողների կատարողականի գնահատման համակարգի արդյունավետության բարելավման համար։

Հետազոտական ծրագրի շրջանակներում մշակվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ծառայողների կատարողականի գնահատման համակարգի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթ, որը կարող է օգտագործվել ՀՀ կառավարության կողմից որպես ուղեցուցային փաստաթուղթ՝ կատարողականի գնահատման համակարգի բարեփոխումների գործընթացում։

Իրականացված հետազոտությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտված խնդիրների առկայությունը հստակ ազդակ է կատարողականի գնահատման ներկայիս համակարգի արդյունավետության ոչ բավարար մակարդակի մասին:

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: