Հեղինակներ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Նկարագրություն
Այս զեկույցում ներկայացված են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով (այսուհետ Համաձայնագիր) պայմանավորված ՀՀ կառավարության կողմից գործողությունների քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարման արդյունքում վերլուծական գնահատականներ։ ՀՀ կառավարության կողմից մշտադիտարկման ենթակա գործողությունները բխում են ՀՀ և ԵՄ-ի միջև Համաձայնագրի շրջանակում մշակված և ընդունված փաստաթղթերից, ներառյալ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Մշտադիտարկման զեկույցը նույնպես ներառում է վերը նշված փաստաթղթերում գործողությունների համատեքստում քաղաքացիական հասարակության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկները ու դրանց վերլուծական գնահատականը։