Հեղինակներ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Շնորհատուներ
Նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ներկայացրել է առաջարկությունների փաթեթ, որը նպատակ ունի բարձրացնել Երևանի քաղաքապետարանի թափանցիկության, հանրային մասնակցության և հաշվետվողականության մակարդակը։ Առաջարկությունները վերաբերում են Երևան քաղաքի բյուջետային գործընթացներում հանրային մասնակցության խթանմանը, որոշումների կայացման գործընթացում թափանցիկության և քաղաքացիների ներգրավվածության ապահովմանը, տեղական ինքնակառավարման մարմիններում լավ կառավարման սկզբունքների կիրառմանը, ինչպես նաև քաղաքապետարանում բարեվարքության և շահերի բախման կանխարգելման մեխանիզմների կատարելագործմանը։