Հեղինակներ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Խաչեն» ՀԿ
«Քաղաքացիական հաբ» ԵՀԿ
Շնորհատուներ
Նկարագրություն
Հրապարակումն ամփոփում է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից (ԼՂ կամ Արցախ) տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) ապաստանած բնակչությանը տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ հետազոտության արդյունքները։
Հետազոտության նպատակն է՝ աջակցել ՀՀ կառավարությանը՝ գնահատելու իր կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, վերհանելու մարտահրավերները և ժամանակին, հասցեական ու բավարար չափով արձագանքելու վերհանված խնդիրներին։ Այն կարող է օգտակար լինել նաև դոնոր համայնքի (պետական գործակալությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների) համար՝ առաջնահերթությունները սահմանելու, տեղահանված արցախցիներին տրամադրվող աջակցությունն ուղղորդելու և կազմակերպելու առումով։
Հրապարակումը պատրաստվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից՝ Արցախից բռնի տեղահանված անձանց հիմնած «Խաչեն» և «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված հետազոտության արդյունքում։
Հետազոտությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի միջոցով։
Բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։