Հակակոռուպցիոն առցանց ակադեմիա
Հակակոռուպցիոն առցանց ակադեմիա
Արդյունքներ Հրապարակումներ Կարծիքներ և առաջարկություններ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ

Նկարագրություն

11.03.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց շրջանակներում առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել այն անձանց համար, ովքեր հնչեցրել կամ տարածել են ատելության խոսք, ինչպես նաև այն հարթակների համար, որոնք սահմանված ժամկետում չեն հեռացրել նման բովանդակությունը։ Առաջարկվում է նաև ատելության խոսքից տուժած անձի կամ անձանց հնարավորություն ընձեռել դատական կարգով պահանջելու հեռացնել ատելության խոսք համարվող հրապարակային խոսքը, հրապարակել դատարանի վճիռը, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև պահանջել ոչ նյութական վնասի հատուցում։

Գործընկեր կազմակերպությունները կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։

Համաձայն ներկայացված կարծիքի՝ Նախագծերը իրենց ներկայիս խմբագրությամբ պարունակում են արտահայտվելու ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, ԶԼՄ-ների գործունեության վտանգման և նախատեսված իրավական պատասխանատվության միջոցների կամայական կիրառման լուրջ ռիսկեր։ Նշված հանգամանքներում պահանջում ենք Նախագծերը անհապաղ հանել շրջանառությունից և լրամշակել դրանք՝ ապահովելով քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և այլ շահագրգիռ կողմերի լիարժեք և ներառական մասնակցությունը համապատասխան քննարկումների շրջանակներում։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: