2026 թ․ մայիսի 20-ին Վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության հայաստանյան քարտուղարությունը և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը անցկացրեցին պանելային քննարկում թվային ժողովրդավարության գործիքների և հանրային մասնակցայնության վերաբերյալ։

Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց ՀՀ-ում տվյալների քաղաքականության բարեփոխումներին, մասնավորապես՝ կիբերանվտանգությանը և տվյալների դասակարգմանը, ինչպես նաև թվային ժողովրդավարության գործիքների դերին՝ հանրային մասնակցայնության և պետական մարմիններ-ՔՀԿ-ներ երկխոսության խթանման հարցում։

Քննարկմանը մասնակցել է նաև ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Անուշ Հակոբյանը։ Իր ելույթում նա անդրադարձել է CSO Meter-ի վերջին գնահատականներում Հայաստանում քաղաքացիական մասնակցության և պետական որոշումների կայացման գործընթացներում թվային գործիքների կիրառման հիմնական միտումներին՝ ներկայացնելով, թե որքանով է թվայնացումը նպաստում քաղաքացիների ազդեցության մեծացմանը քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում։

Անուշ Հակոբյանը նաև խոսել է Հայաստանում թվային մասնակցության ոլորտում առկա հիմնական ռիսկերի և սահմանափակումների մասին՝ հատկապես թափանցիկության, հանրային վստահության և ապատեղեկատվության ազդեցության տեսանկյունից։

Սույն նախաձեռնությունը հանդիսանում է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը և ընտրական բարեվարքությունը Հայաստանում» ծրագրի մաս։