Ծրագրի նպատակն է «Ականատես» դիտորդական առաքելության շրջանակում 2020 թ․ մարտի 31-ի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Նախագահի ընտրությունների, ներառյալ նաև երկրորդ փուլի դիտարկումը` խթանելով Արցախում ազատ և արդար ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և քաղաքացիական հասարակության զարգացումը:

Բյուջե

60,673,200.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

ՀՀ կառավարություն

Գործընկերներ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպություն

Առնչվող նյութեր

Տեղի է ունեցել ԹԻՀԿ Ընդհանուր ժողովի հեռավար արտահերթ նիստ

Սույն թվականի հունիսի 15-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից առցանց հրավիրվել է արտահերթ Ընդհանուր ժողով, որին մասնակցել է կազմակերպության 43 անդամներից 24-ը։ Ընդհանուր ժողովn առցանց վարել է ԹԻՀԿ Խորհրդի նախագահ Սուրեն Սաղաթելյանը, իսկ ժողովի քարտուղարը եղել է ԹԻՀԿ անդամ Քրիստինե Մարգարյանը։ 

Արտահերթ Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Նախագահի ընտրությունների դիտորդություն» ծրագրի աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը։

Կարդալ մանրամասները