Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում `արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով: Գործողությունն ընդգրկում է աշխատանքային իրավունքների համապարփակ մոտեցում, համաձայն որի պետական պաշտպանության մեխանիզմների և երաշխիքների արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով են տեղեկացված անհատ քաղաքացիները և արհմիությունները իրենց իրավունքների մասին։

Բյուջե

47,757,772 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Եվրոպական միություն

Գործընկերներ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group), Ֆակտոր տեղեկատվական կենտրոն, Կրթություն և համերաշխություն արհմիություն

Առնչվող նյութեր

ԱԺ-ին է ներկայացվել «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի զեկույցի արդյունքները

«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացված մոնիտորինգի արդյուքների վերաբերյալ զեկույցն ներկայացվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին:

Կարդալ մանրամասները

Ուսումնասիրելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը

ԹԻՀԿ փորձագետները, Արժանապատիվ աշխատանք հիմա՛ շրջանակում, ուսումնասիրել են 2021 թվականին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը։

Կարդալ մանրամասները

ՀՀ Կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողութան ոլորտում գործունեության արդյունավետությունը

Ուսումնասիրության նպատակն է` գնահատել աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում ԱԱՏՄ գործունեության արդյունավետությունը, վերահսկողության գործիքակազմերի և մեխանիզմների կիրարկման կարողությունները, վեր հանել օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի բացերը և մշակել առաջարկություններ՝ միտված աշխատանքային իրավունքների պետական վերահսկողության մեխանիզմների և գործիքակազմերի բարելավմանը, ԱԱՏՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Սույն զեկույցը մշակվել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի կողմից՝ «Կրթություն և համերաշխություն» արհմիության հետ համատեղ:

Այս զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Կարդալ մանրամասները

Որո՞նք են աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները և ի՞նչ անելիքներ կան

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ուսումնասիրություն է կատարում աշխատանքային իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների վերաբերյալ՝ ներկայացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության ստանդարտներն ու պահանջները և տարբեր երկրների՝  Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, Չինաստանի և Գերմանիայի փորձը։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, որն աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող մասնագիտացված հաստատություն է ՄԱԿ-ում, ընդունել է աշխատանքի տեսչության մի շարք չափանիշներ։ Դրանք հիմնականում տեղ են գտել կոնվենցիաներում և հանձնարարականներում։

Կարդալ մանրամասները

ԵՄ-ն աշխատանքային իրավունքների պաշտապանությանն ուղղված ծրագրեր է իրականացնում

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված  շահերի պաշտպանության միջոցով:

Կարդալ մանրամասները