Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնակցայնության բարձրացմանը Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի համայնքային որոշումների կայացման գործընթացներում` բարելավելու համայնքների զարգացումը և համայնքների միավորման բարեփոխումների դրական ազդեցությունը:

Բյուջե

20,556,589 ՀՀ դրամ

Շնորհատուներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Առնչվող նյութեր

Զբոսաշրջության ոլորտը՝ որպես տնտեսական զարգացման բաղադրիչ Վաղարշապատ միավորված համայնքի օրինակով

Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել Վաղարշապատ համայնքի ՏԻՄ-երի կողմից մշակված և իրականացվող ռազմավարությունները և գործողությունները՝ իրենց զարգացման ծրագրի նպատակներին հասնելու համար: Բացի այդ, ուսումնասիրության նպատակն է գնահատել սահմանված ռազմավարությունների և գործողությունների արդյունավետությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում: Այն նաև ուսումնասիրում է քաղաքային իշխանությունների կողմից զբոսաշրջության ռազմավարության իրականացման խոչընդոտներն ու թերությունները և ոլորտային քաղաքականության իրականացման համատեքստում առաջարկում է գործնական լուծումներ։

Ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների քաղաքացիական մասնակցության և սոցիալական պատասխանատվության խթանումը համայնքներում» ծրագրի շրջանակում։

 Ծրագիրն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և իր գործընկերների՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «ՄԻՏՔ» ՀԿ-ների կողմից։

Կարդալ մանրամասները

Հանրային քննարկում Արմավիրում

Ապրիլի 6-ին Արմավիրում տեղի ունեցավ «Արմավիր համայնքում բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» թեմայով հետազոտական զեկույցի աշխատանքային նախագծի հանրային քննարկումը։

Կարդալ մանրամասները

Տեղական ինքնակառավարման մակարդակում հանրային մասնակցության հնարավորությունները

Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում երիտասարդների մասնակցայնության խթանման նպատակով ԹԻՀԿ-ը դասընթաց էր  կազմակերպել տեղական ինքնակառավարման մակարդակում հանրային մասնակցության թեմայով։

Կարդալ մանրամասները