Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հանրային գնումների գործընթացում կոռուպցիայի նվազմանը`վեր հանելով գնումների գործընթացի հայտերի գնահատման փուլի հիմնահարցերը: Այդ նպատակին հասնելու համար իրականացվելու են. հանրային գնումների ազգային համակարգերի լավագույն փորձի ուսումնասիրություն, հարցազրույցներ հանրային գնումների համակարգի պետական պաշտոնյաների և գնումների գործընթացներին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, պետական հաստատություններում գնման գործընթացների հայտերի գնահատման փուլի դիտարկում, ձեռք բերված տվյալների վերլուծություն, ծրագրի եզրակացություններն արտացոլող քաղաքականության վերաբերյալ փաստաթղթի (policy paper) մշակում, հետազոտության վրա հիմնված առաջարկությունների վերաբերյալ համապատասխան որոշում կայացնողների հետ քննարկումներ, հանդիպումներ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ` նրանց հետազոտության արդյունքներին և առաջարկություններին ծանոթացնելու նպատակով, և լրագրային հոդվածներ հետազոտության արդյունքների վերաբերյալ:

Բյուջե

AMD 2,440,000.00

Շնորհատուներ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան

Շահառուներ

Գնման գործընթացների մասնակիցներ, հատկապես փոքր ու միջին ձեռնարկություններ, ինչպես նաև արտասահմանյան կազմակերպություններ, ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել հանրային գնումների գործընթացներին, նախարարություններ, պետական այլ մարմիններ և կազմակերպություններ, մասնավորապես, Գնումների աջակցման կենտրոնը, տեղական ինքնակառավարման մարմիններ: