Ծրագրի նպատակն է նպաստել արդար ընտրությունների անցկացմանը Հայաստանում և դրանով իսկ ավելացնել բնակչության հավատը ընտրությունների նկատմամբ` մոնիտորինգի արդյունքները ներկայացնելով ԹԻՀԿ կայքի ,Ընտրական թվերի համադրմամբ վերլուծական հաշվարկե ինտերնետային էջի հրապարակման, ծրագրի արդյունքների ներկայացման և տարածման, Հայաստանում ընտրությունների ընթացակարգերի և կիրառման միջոցով: Այդ նպատակին կարելի է հասնել վերահսկելով քվեարկության գործընթացի ու արդյունքների ճշտությունը բոլոր ընտրական տեղամսերում, վերլուծելով ապօրինության և կեղծիքի հնարավոր դեպքերը քվեարկության ժամանակ, վերլուծության արդյունքների լայն տարածումը և նախագահական ընտրությունների արդյունքների վրա ապօրինությունների ու կեղծիքի ազդեցության գնահատականը:

Բյուջե

AMD 17,807,750.00

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Շահառուներ

Ընտրողներ, պետական մարմիններ, կուսակցություններ, քաղաքացիական հասարակություն, տեղական և միջազգային կազմակերպություններ և լրատվամիջոցներ

Առնչվող նյութեր

«Սիվիլնեթ». սուտասան թվեր

«Սիվիլնեթ»-ը ներկայացրել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի 2013 թ. նախագահական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգը Հայաստանում ծրագրի շրջանակում անցկացրած ուսումնասիրության որոշ տվյալներ: Ըստ ԿԸՀ տվյալների` ս.թ. փետրվարի 18-ին 1 521 931 մարդ է գնացել ընտրության, ինչը կազմում է ընտրողների թվի 60%-ը: Ի դեպ, ամենաակտիվը եղել են Արարատի մարզի` 74%, այնուհետև Գեղարքունիքի մարզի բնակիչները` 69% մասնակցությամբ: Արմավիրցիների մասնակցությունն ընտրություններին կազմում է 57%, իսկ երևանցիներինը ` 54%: Չնայած մարդահամարի արդյունքներով բնակչության թիվը 2011-ին 2001-ի համեմատ նվազել է 131 000-ով, ընտրողների թիվը նույն ժամանակաշրջանում աճել է 202 000-ով: Իսկ ընտրողների ցուցակում առկա է, օրինակ, մինչև 18 տարեկան 5 751 մարդ, 6 315 ընտրող էլ առանց բնակարանային տվյալների է:

Կարդալ մանրամասները

Ընտրություններ 2013. ներկայացվել են որոշ դիտարկումներ

«Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հայտնել է ԹԻՀԿ դիտարկումների որոշ արդյունքների մասին: 2013 թ. նախագահական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգը Հայաստանում ծրագրի շրջանակում նա ներկայացրել է ընտրական թվերի համադրությամբ վերլուծական հաշվարկի արդյունքում բացահայտված փաստեր, որ վերաբերում են ընտրացուցակներին և քվեարկության վրա քաղաքացու ծախսած ժամանակին: Հայաստանից հեռացածները, քանի որ հաշվառումից դուրս չեն եկել, օրինական հիմքով մնացել են ընտրացուցակներում, ինչն առաջացնում է բազմակի քվեարկության ռիսկ:

Կարդալ մանրամասները