Ծրագրի նպատակն է ՀՀ պաշտպանության համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության ավելացումը, ինչին հնարավոր է հասնել ոչ միայն ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակում ներկայումս ընթացող կառավարության բարեփոխումների միջոցով, այլև փոփոխություններին միտված, գիտելիքներով ու կարողություններով զինված քաղաքացիական հասարակության դերակատարների հարաճուն պահանջից ելնելով:

Բյուջե

4,000,000.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան

Շահառուներ

ՀՀ պաշտպանության համակարգում դերակատարում ունեցող բոլոր կառավարական ու ոչ կառավարական, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որ կստանան այդ համակարգի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ գիտելիքներ, պաշտպանության ոլորտի բարեփոխումներով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ու անհատներ, որ կզարգացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները համակարգի բարեփոխումների և գործընթացների նկատմամբ հսկողություն իրականացնելիս

Գործընկերներ

ԹԻ Մեծ Բրիտանիայի պաշտպանության և անվտանգության ծրագիր

Առնչվող նյութեր

Ճեպազրույց ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության հետ

Ս.թ. մարտի 28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել են Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հետազոտական կենտրոնի կազմակերպած՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ ճեպազրույցի: «Հայաստանի ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի բարեփոխման ընդհանուր նկարագիրը» թեմայով ճեպազրույցի ընթացքում ԹԻՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են երկու հիմնահարցի: Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է կոռուպցիայի ընդհանուր նկարագիրը Հայաստանում, իսկ Սոնա Այվազյանը՝ ԹԻՀԿ-ի Թափանցիկության և հաշվետվողականության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում ծրագիրը: Ճեպազրույցի կիզակետում էին հատուկ գնահատման հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Արտաքին և ազգային անվտանգության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները Հայաստանի տեսանկյունից, Հայաստանի պաշտպանության պլանավորումը և բարեփոխումը և այլ խնդիրներ:

Կարդալ մանրամասները