Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում` խթանելով հանրային ֆինանսների կառավարման թափանցիկ ու հաշվետու համակարգի կայացումը: Ծրագիրը մոնիտորինգի կենթարկի և կվերլուծի հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների միջոցառումները, այդ բարեփոխումներին առնչվող Եվրոպական միության (ԵՄ) պայմանները, որոնք սահմանված են «Բազմաոլորտային բյուջետային աջակցություն Հայաստանի կառավարությանը» ԵՄ ծրագրով և այդ պայմանների, հատկապես ծրագրային բյուջետավորման, պետական բյուջեի գործընթացների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության, բյուջեի գործընթացներում ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ դերի, ՀՀ Հաշվեքննիչ պալատի (որը 2018 թ. ապրիլի 9-ից կփոխարինի ներկայիս Վերահսկիչ պալատին) արտաքին վերահսկողության և հանրային ֆինանսների ներքին վերահսկողության իրականացումը:

Բյուջե

19,561,905.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան