Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում լավ կառավարմանը քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացներում` թափանցիկության, հաշվետվողականության և մասնակցության խթանման միջոցով հասարակությանը ներգրավելով և բարեփոխումների համար ջատագովություն նախաձեռնելով: Ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ը կմշակի նոր ոչ ֆինանսական ցուցանիշներ արդարադատության ոլորտում կամ կվերանայի եղած ցուցանիշները պետական հաստատությունների` հիմնականում արդարադատության նախարարության և ֆինանսների նախարարության, ինչպես նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցությամբ` այդ ցուցանիշները կամ նրանց վերանայված տարբերակները (այդ կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում) ներառելու 2020թ. պետական բյուջեում, որում կներգրավվի ԹԻՀԿ-ը` օգնելով արտացոլելու քաղաքացիական հասարակության մոտեցումները բյուջետային ծրագրերի և դրանց ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:

Բյուջե

15,157,501 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան