Նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը արձագանքելով Ֆինանսների նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերայալ հանդես է եկել մի շարք առաջարկություններով։
ԹԻՀԿ առաջարկներից 17-ից 15-ը ներառվել են, մասնավորապես՝ հայտերը գնահատելու չափանիշներ սահմանելու, հանձնաժողովում փորձագետների ներգրավման, հանձնաժողովի նիստերը դռնփակ անցկացնելու, մրցույթի մասնակիցներին այլ մասնակիցների հայտերի պատճենները ստանալու վիճահարույց դրույթը հանելու վերաբերյալ։