Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Արտաքին հաշվետվողականության մեխանիզմի գնահատում հանրակրթական ծրագրերի օրինակով

Հեղինակներ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Շնորհատուներ

Եվրոպական միություն

Նկարագրություն

Հետազոտության նպատակն է արտաքին պետական հաշվեքննության զեկույցների հիման վրա գնահատել ՀՀ հանրակրթության ոլորտի հաշվետվողականության համակարգը, բացահայտել հաշվետվողականության մեխանիզմի հիմնական խնդիրները և մատնանշել բարելավման ուղիները։

Իրականացված հետազոտության շրջանակներում բացահայտվել են հաշվետվողականության գործընթացի մի շարք խնդիրներ և օրենսդրական բացեր, որոնք էական ազդեցություն են թողնում հանրակրթության ոլորտի հաշվետվողականության վրա։

Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից:

Զեկույցի բովանդակությունը բացառապես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնինն է, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետը։

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: