Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում․ հանրային վերահսկողության ուղեցույց

Հեղինակներ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Շնորհատուներ

Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ

Նկարագրություն

Ուղեցույցի նպատակն է աջակցել Հայաստանում քաղաքական գործընթացներով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կառույցների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հետազոտողներին՝ իրականացնելու հանրային վերահսկողություն երկրում գործող կուսակցությունների ֆինանսների, այդ թվում ՝ նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման նկատմամբ։ Ուղեցույցը կարող է նաև օգտակար լինել հենց կուսակցությունների համար՝ օգնելու նրանց դրսևորել առավել պատասխանատու վարքագիծ հանրության առջև, բարելավելու իրենց ֆինանսական հաշվետվողականությունը և փոխադարձաբար վերահսկելու միմյանց գործունեության օրինականությունը։

_________________

Սույն ուղեցույցը մշակվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ՝ որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ հաստատության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի մաս:
Բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները:

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: