ՔՀԿ չափիչը ուսումնասիրում է Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) միջավայրը և ջատագովում դրա բարելավումը։ Այս գործիքը չափում է առկա իրավական կարգավորումները և պրակտիկ դրսևորումները քաղաքացիական հասարակության վրա ազդող հիմնական ոլորտներում` սկսած միավորումների և հավաքների ազատությունից ու որոշումների կայացմանը մասնակցությունից մինչև ֆինանսավորման մատչելիությունն ու մասնավոր կյանքի իրավունքը: Հիմնվելով մի շարք չափորոշիչների և ցուցանիշների վրա՝ ՔՀԿ չափիչը գնահատում է երկրների օրենսդրության և գործնական միջավայրի համապատասխանությունը յուրաքանչյուր ոլորտում: ՔՀԿ չափիչի առավելությունը նրանում է, որ այն մշակվել է լայնածավալ խորհրդակցական և համագործակցային գործընթացի միջոցով, տեղական կազմակերպությունների ջանքի արդյունք է և ընդգրկում է այն հարցերը, որոնք իրապես կարևորվել են տվյալ երկրների համատեքստում: Առաջիկա տարիներին գործիքը կվերանայվի՝ ներառելով գնահատման մոդել, որը թույլ կտա ավելի զգայուն համեմատություն իրականացնել ոլորտների, երկրների և տարիների միջև: Այն նաև նոր թեմաներ կընդգրկի, օրինակ՝ արհեստական բանականության կամ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, քաղաքացիական խմբերի վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար: Մենք ձգտում ենք իրավազորել ՔՀԿ-ների և ակտիվիստների ավելի լայն խմբի` ռազմավարություններ փոխանակելու, ՔՀԿ չափիչի միջոցով մոնիտորինգ իրականացնելու և դրա բացահայտումները իրենց երկրներում ջատագովության նպատակով օգտագործելու համար: Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի մոնիտորինգին և շահերի պաշտպանությանը՝ հիմք ընդունելով միջազգային ստանդարտները ու լավագույն փորձը և արձագանքելով կազմակերպությունների, ակտիվիստների և հասարակության կարիքներին և առաջնահերթություններին: Առաջին ենթանպատակն է ընդլայնել և հզորացնել ՔՀԿ-ների այն կրիտիկական զանգվածը, որը կարող է օգտագործել մոնիտորինգի գործիքը, ռազմավարությունների ու փորձի փոխանակում իրականացնել և յուրաքանչյուր երկրում և տարածաշրջանում ջատագովություն իրականացնել ՔՀԿ միջավայրը բարելավելու ուղղությամբ: Երկրորդ ենթանպատակն է աջակցել ՔՀԿ-ներին, որպեսզի նրանք ակտիվ մոնիտորինգի միջոցով պարբերաբար տվյալներ հավաքագրեն իրենց գործունեության միջավայրի վիճակի մասին, բացահայտեն նոր միտումները և առաջարկեն այնպիսի լուծումներ, որոնք հիմնված են միջազգային ստանդարտների և տեղական իրողությունների վրա:

Բյուջե

39,974,084 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Եվրոպական միություն

Գործընկերներ

Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա

Առնչվող նյութեր

ՔՀԿ չափիչ Հայաստան-2023 զեկույցի ներկայացում

Ներկայացվեցին «ՔՀԿ չափիչ Հայաստան-2023» ուսումնասիրության արդյունքները

Կարդալ մանրամասները

Աջակցում ենք Հայաստանում կամավորական աշխատանքին

Կամավորական աշխատանքի մասին նոր համապարփակ օրենքի ընդունմամբ քաղաքացիական հասարակության հետևողական աշխատանքը տվեց իր պտուղները:

Կարդալ մանրամասները

ՔՀԿ չափիչը անդրադարձել է ԲԳԿ հինգերորդ ծրագրի փոփոխություններին

Փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը՝ լուծելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են տեղեկատվության ազատությունը, հանրային մասնակցությունը և տվյալների կառավարումը:

Կարդալ մանրամասները

ՔՀԿ չափիչն անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությանը

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը ներառում է քաղաքացիական հասարակության միջավայրին աջակցելու միջոցառումներ:

Կարդալ մանրամասները

ՔՀԿ միջավայրը Արևելյան գործընկերության երկրներում

ԹԻՀԿ ՔՀԿ փորձագետ Տաթևիկ Մարգարյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանում քաղաքացիական տարածքին նվիրված՝ հիբրիդային ձևաչափով համաժողովին։

Կարդալ մանրամասները

Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ 2022» տարածաշրջանային զեկույցը

Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ 2022» տարածաշրջանային զեկույցը, որն ամփոփում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) միջավայրի վերաբերյալ 2022 թվականի հետազոտության արդյունքները։ 

Կարդալ մանրամասները

Ներկայացվեցին «ՔՀԿ չափիչ Հայաստան-2022» ուսումնասիրության արդյունքները

Ապրիլի 19-ին ԹԻՀԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2022» ուսումնասիրության արդյունքների հանրային ներկայացումը։

Կարդալ մանրամասները

Տեղի ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագծի ներկայացումը

Նոյեմբերի 9-ին ԹԻՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզի վերաբերյալ քննարկումը։

Կարդալ մանրամասները

ՔՀԿ Չափիչ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց. Հայաստան 2021

Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2021» զեկույցը, որն ամփոփում է Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) միջավայրի վերաբերյալ 2021 թվականի հետազոտության արդյունքները և դրանցից բխող առաջարկները։ Հետազոտությունն իրականացվել է ԹԻՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի և ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում։ 

Կարդալ մանրամասները