2012 թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգը Հայաստանում
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Առնչվող նյութեր
Ներկայացվել են ԹԻՀԿ իրականացրած մոնիտորինգի արդյունքները
Ս.թ. սեպտեմբերի 26-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ-վերլուծաբան Լյուդվիգ Խաչատրյանը ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացված «2012 թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագրի արդյունքները: Միջոցառման ժամանակ ամփոփ ներկայացվել են նաև ԹԻՀԿ կողմից իրականացված ու նույն ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած կուսակցությունների և կուսակցությունների ու անհատների դաշինքի նախընտրական քարոզչության ֆինանսավորման ու վարչական ռեսուրսների չարաշահման մանիտորինգի արդյունքներն ու համապատասխան առաջարկությունները:
Քաղաքացիական հասարակությունը մոնիտորինգի է ենթարկում ընտրությունները
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել են «Քաղաքացիական հասարակությունը 2012 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» ընտրական ծրագրերի հանրային ներկայացմանը, որ տեղի է ունեցել Կոնգրես հյուրանոցում ս.թ. ապրիլի 11-ին: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած միջոցառման ընթացքում ներկայացվել են քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիտորինգային տարբեր նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակնէ վերահսկել ընտրությունների անցկացումը: