Հզորացման գործընկերներ
Ծրագրի նպատակն է հզորացնել և համախմբել Արևելյան գործընկերության 5 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) ՔՀԿ-ներին և ՔՀԿ առաջնորդներին, նրանց օժտել համատեղ աշխատելու առավել մեծ ունակությամբ և հենվելով գործընկեր ու միջազգային կառույցների մասնագիտական հմտությունների վրա, հաշվետու պահել կառավարություններին՝ դառնալով դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող արդյունավետ կազմակերպություններ, որ ներգրավված են քաղաքականաստեղծ գործընթացներում և մասնագիտական հմտությունների կիրառմամբ մոնիտորինգի ենթարկել հանրային ծառայությունների մատուցումն ու կառավարության որոշումները: Ծրագրի խնդիրն է ուժեղացված հանրային հաշվետվողականությունը և արդյունավետ քաղաքականության ստեղծումը հանուն կայուն զարգացման:
Բյուջե
Շնորհատուներ
Գործընկերներ
Ժողովրդավարական Բելառուս գրասենյակ, Բելառուս Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոն, Ադրբեջան Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովա Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա Գործընկերություն հանուն թափանցիկության հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպություն
Առնչվող նյութեր
Արևելյան գործընկերության երկրների տաս հասարակական կազմակերպություններ ստացել են դրամաշնորհ «Հզորացման գործընկերներ» ծրագրի շրջանակներում
2018թ. մայիսին «Հզորացման գործընկերներ» շրջանակներում սկսվեց 10 նոր ծրագրերի իրականացումը, որոնք աջակցելու են քաղաքացիական հասարակության կողմից պետական միջոցների բաշխման և հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության մոնիտորինգ:
Դրամաշնորհների մրցույթի հայտարարություն. հանրային ծառայությունների մատուցման և հանրային հաշվետվողականության մոնիտորինգ քաղաքացիական հասարակության կողմից
Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության (PASOS) կողմից ղեկավարվող և նրա հետ սերտորեն համագործակցող Արևելյան Գործընկերության հինգ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) ազգային գործընկերների կողմից Եվրոպական Միության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացվող Հզորացման գործընկերներ ծրագրի շրջանակներում հասանելի են դրամաշնորհներ, որոնք կարող են աջակցել քաղաքացիական հասարակությանը` իրականացնելու հանրային միջոցների բաշխման արդյունավետության և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգ:
Դրամաշնորհների մրցույթի հայտարարություն. հանրային ծառայությունների մատուցման և հանրային հաշվետվողականության մոնիտորինգ քաղաքացիական հասարակության կողմից
Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության (PASOS) կողմից ղեկավարվող և նրա հետ սերտորեն համագործակցող Արևելյան Գործընկերության հինգ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) ազգային գործընկերների կողմից Եվրոպական Միության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացվող Հզորացման գործընկերներ ծրագրի շրջանակներում հասանելի են դրամաշնորհներ, որոնք կարող են աջակցել քաղաքացիական հասարակությանը` իրականացնելու հանրային միջոցների բաշխման արդյունավետության և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգ:
«Հզորացման գործընկերներ» ծրագրի ենթադրամաշնորհառու ՏԶՀԿ-ն ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) կազմակերպությունների ցանցի շրջանակում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հզորացման գործընկերներ» ծրագիրը: Ծրագրով Արևելյան գործընկերության երկրների ութ ՀԿ-ներ ստացել են ենթադրամաշնորհ` իրականացնելու հանրային քաղաքականությունների իրականացման և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգ: Հայաստանյան ենթադրամաշնորհառու կազմակերպություններից է Տարածքային զարգացման հետազոտությունների կենտրոն (ՏԶՀԿ) ՀԿ-ն, որը ծրագրի շրջանակում իրականացրել է ուսումնասիրություն:
Պահանջատեր քաղաքացին ընդդեմ կոռուպցիայի. կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների գործունեությունը 2016թ.
Ներկայացվել են կոռուպցիոն ռիսկերի բացահայտումները առողջապահության, կրթության, գնումների և պաշտպանության ոլորտներում: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը» ուսումնասիրությունը ներկայացրել է ծրագրի ենթադրամաշնորհառու «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սաթիկ Բադեյանը, իսկ ՀՀ հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը` «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսավորմամբ ՀՀ հանրային կառույցների կողմից կատարվող գնումների 2015-2016թթ. մոնիտորինգի արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինանսավորած ՀՀ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Արևելյան գործընկերության երկրների ութ հասարակական կազմակերպություններ ստացել են դրամաշնորհ «Հզորացման գործընկերներ» ծրագրի շրջանակներում
ԵՄ ֆինանսավորմամբ «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) կազմակերպությունների ցանցի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ընտրվել են դրամաշնորհ ստացող ութ հասարակական կազմակերպություններ: Ծրագիրը նպատակ ունի բարելավելու Արևելյան գործընկերության երեք երկրների քաղաքացիական հասարակության կարողությունները` մոնիտորինգի ենթարկելու այդ երկրներում հանրային քաղաքականությունների իրականացումը և հանրային ծառայությունների մատուցումը: ՀԿ-ների ընտրությունը կատարվել է մրցույթի միջոցով. վերջիններս արձագանքել են մրցույթի մասին բաց հայտարարությանը՝ հայտ ներկայացնելով փորձագիտական ընտրող հանձնախմբին: «Այն ծրագրերը, որոնք ստացել են աջակցություն «Հզորացման գործընկերների» դրամաշնորհների միջոցով, կնպաստեն Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ավելի ուժեղ և իրար հետ ավելի համագործակցող ՔՀԿ-ների և նրանց առաջնորդների կայացմանը` սովորեցնելով նրանց համատեղ աշխատել և օգտվել իրենց երկրների իշխանություններին ավելի հաշվետու դարձնելու՝ իրենց գործընկերների և միջազգային փորձից:
Դրամաշնորհների մրցույթի հայտարարություն. հանրային ծառայությունների մատուցման և հանրային հաշվետվողականության մոնիտորինգ քաղաքացիական հասարակության կողմից
Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության (PASOS) կազմակերպությունների ցանցը և նրա հետ համագործակցող ազգային գործընկերների և Գործընկերություն հանուն թափանցիկության հիմնադրամի (Partnership for Transparency Fund e.v.) կողմից Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող Հզորացման գործընկերներ ծրագրի շրջանակներում հնարավոր է շահել դրամաշնորհներ, որոնք կնպաստեն քաղաքացիական հասարակությանը` իրականացնելու հանրային միջոցների բաշխման արդյունավետության և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգ: Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության հինգ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա): Դրամաշնորհառուները կստանան աջակցություն փորձառու քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և կազմակերպական զարգացման փորձագետներից կազմակերպական կարողությունների գծով: Նրանց հասանելի կլինեն նաև վեբինարներ և ուսուցողական նյութեր կազմակերպական կարողությունների զարգացման և մոնիտորինգային մեթոդաբանությունների վերաբերյալ:
Գնումների մոնիտորինգի փորձագետի մրցույթի հայտարարություն
Հայտարարվում է մոնիտորինգի փորձագետի մրցույթ: Փորձագետը պետք նախապատրաստի և ներկայացնի վեբինար Արևելյան գործընկերության հինգ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար: Վեբինարը տեղի կունենա 2015թ. սեպտեմբերի առաջին կեսին որպես PASOS-ի ղեկավարությամբ իրականացվող Partners in Empowerment (Հզորացման գործընկերներ) ծրագրի մաս: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. օգոստոսի 27-ը: Խնդրում ենք մինչև ս.թ. օգոստոսի 27-ի եվրոպական ժամանակով կեսգիշերը (հայաստանյան ժամանակով օգոստոսի 28-ի առավոտյան ժամի 2-ը) ուղարկել հարակից նամակ` նշելով համապատասխան փորձը, ինքնակենսագրություն (CV), վեբինարի կառուցվածքի հարցում մոտեցման ընդհանուր սկզբունքների և դիմորդի կողմից հայցվող վարձատրության չափի մասին տեղեկատվություն PASOS-ի գործադիր տնօրենին [email protected] հասցեով:
Քիշնևյան հանդիպում «Հզորացման գործընկերներ» ծրագրի շրջանակում
2015 թ. հունվարից Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) սկսել է եռամյա «Հզորացման գործընկերներ» ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, և Ուկրաինայում ավելացնել հանրային հաշվետվողականությունը և արդյունավետ քաղաքականության ստեղծումը հանուն կայուն զարգացման: Ծրագիրը ղեկավարվում է «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը, գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը և Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը մասնակցել են Քիշնևում ս. թ. մարտի 14-15-ին կայացած «Հանրային հաշվետվողականության հզորացում արդյունավետ ՔՀԿ հսկման գործունեության միջոցով» աշխատանքային հանդիպմանը: