Ծրագրի նպատակն է մոնիտորինգի ենթարկել վարչական ռեսուրսի չարաշահումը` օրենսդրական, կարգավորիչ, ուժային և ինստիտուցիոնալ` նախընտրական քարոզչության միջոցառումների ուղղակի մոնիտորինգի և լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տեղ գտած նյութերի կիրառմամբ: Ծրագրի խնդիրն է գնահատել ընտրական համակարգը և նրա պրակտիկ կիրառությունը` վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ նյութեր հավաքելով ընտրական գործընթացների թափանցիկությունը դյուրացնելու, հանրային իրազեկությունը բարձրացնելու և օրենսդրության պատշաճ կիրառումը ջատագովելու միջոցով:

Բյուջե

4,801,374.00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Առնչվող նյութեր

Իրավապահ մարմինների պահվածքը քաղաքական կամքի բացակայության դրսևորում է

Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում իրավապահ մարմինների պահվածքը քաղաքական կամքի բացակայության դրսևորում է համարում: Իրավապահ մարմինները պրոակտիվ վերաբերմունք չեն դրսևորում, ուղղակի սպասում են, որ իրենց հաղորդում ներկայացվի: Ավելին, օրինակ` Հայաստանի 2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգ ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումներից ուսումնասիրված 176-ից ընդամենը 3-ում կարող է պոտենցիալ հանցակազմ լինել: Այն էլ հայտնի չի գործը կհասնի քրեական հետապնդման, թե ոչ:

Կարդալ մանրամասները

Խորհրդարանական ընտրությունները դիտարկող քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ մամուլի ասուլիս

Ս.թ. մարտի 31-ին, ժամը 12:00-ին տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունները դիտարկող մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ մամուլի ասուլիսը: Դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, «Անկախ դիտորդ» հասարական դաշինքը և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը ներկայացրել են ապրիլի 2-ի ՀՀ ազգային ժողովի ընտրություններին իրենց գործունեությունը և ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվության տարածման եղանակները:

Կարդալ մանրամասները

Հայտնի է, թե որտեղ են ուսուցիչներն աշխատանքային ժամերին ընտրական քարոզչությամբ զբաղվում

Dialogue.am-ն անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից Հայաստանի 2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգին, ինչը միտված է պարզելու թե ովքեր և ինչ կերպ են ազդում ընտրական գործընթացի վրա։ ԹԻՀԿ ուշադրության կենտրոնում նաև ուսուցիչներն են, ովքեր, թողնելով իրենց դասերը,  աշխատանքային ժամերին բացահայտ կերպով քարոզչությամբ են զբաղվել։ Այս պահի դրությամբ  խախտում արձանագրվել են Երևանում, Մարտունու, Գորիսի և Աշտարակի հանրակրթական հաստատություններում:

Կարդալ մանրամասները

Քաղաքական կամք է պետք. Առաջին անգամ ԿԸՀ-ն արձանագրեց խախտումները. Հոկտանյան

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է վարչական ռեսուրսի չարաշահմանը և այլ մտահոգիչ խախտումների:  Հայաստանի 2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգ ծրագրի մեթոդաբանությամբ նախատեսված է լրատվամիջոցների նյութերի հավաքում, օրենսդրական և կարգավորիչ ռեսուրսի չարաշահման վերլուծություն, Երևանում և 12 քաղաքներում մոնիտորների կողմից խախտումների արձանագրում:   

Կարդալ մանրամասները