«Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում՝ քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով»` «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» կարճ անվամբ ծրագրի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: Դրան հնարավոր է հասնել քաղաքացիական հասարակության՝ քաղաքացիներին ներգրավելու և նրանց շահերն արտահայտելու կարողությունների զարգացման, պետական ինստիտուտների կատարողականի, պաշտոնյաների վարքագծի և քաղաքականության իրականացման մոնիտորինգի, կոռուպցիոն երևույթների մասին անկախ և արժանահավատ տեղեկատվության մատուցման, քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորման միջոցով:

Բյուջե

1,870,381,945․00 ՀՀ դրամ

Շնորհատուներ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Շահառուներ

Քաղաքացիներ, ՔՀԿ-ներ

Գործընկերներ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, Հետաքննող լրագրողներ ՀԿ, Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն (Հունգարիա), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, Բազելի կառավարման ինստիտուտ (Շվեյցարիա)

Ենթադրամաշնորհներ

Իրազեկում հանուն մաքուր շրջակա միջավայրի

Իրականացնող

Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ հանքարդյունաբերության բացասական ազդեցության գոտիների խնդիրների վերհանմանը և լուծմանը ՀՀ-ում առկա հանքարդյունաբերության բացասական ազդեցության գոտիներ, որոնք ունեն նույն խնդիրները, սակայն տարբեր մարզերում իրազեկվածությունը և խնդրի լուծման ակտուալությունը գտնվում է տարբեր մակարդակներում, ինչը պայմանավորված է մեծամասամբ նույն խնդիրները կրողների կարողությունների, իրազեկվածության և ԶԼՄ-ների հետ համագործակցության մակարդակների տարբերությամբ։

Բյուջե
4,944,500 ՀՀ դրամ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 4-րդ շրջանի մոնիտորինգի առաջարկությունների կատարման գնահատում»

Իրականացնող

«Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամ

Նկարագրություն

Ծրագիրը նպատակ ունի ՏՀԶԿ 4-րդ շրջանի մոնիտորինգի արդյունքներով առանձնացված առաջարկությունների շրջանակում բացահայտել ուսանողության առկա և հնարավոր դերակատարությունը Հայաստանի բուհերում բարեվարքության ապահովման հարցում ։

Բյուջե
3 574 000 ՀՀ դրամ

ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն) 4-րդ շրջանի մոնիտորինգի՝ բարձրագույն կրթությանն առնչվող առաջարկությունների կատարման գնահատում

Իրականացնող

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ

Նկարագրություն

Ծրագիրը նպատակ ունի գնահատել ՏՀԶԿ 4-րդ շրջանի մոնիտորինգի արդյունքներով առանձնացված թվով 16 առաջարկությունների կատարման աստիճանը, որոնք կոչված են բարձրացնելու բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն և կադրային քաղաքականության արդյունավետության, կրթության համապատասխանության և որակի ապահովման, կրթական գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակները։

Բյուջե
6,826,000 ՀՀ դրամ

Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության երկխոսություն, տեղեեկատվական հարթակ և երիտասարդների ներգրավվածության խրախուսում

Իրականացնող

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն

Նկարագրություն

Ծրագիրը հիմնվելու է նախկինում իրականացված ՛՛ITAMSPE՛՛ ծրագրի արդյունքների վրա` հետագայում ամրապնդելով հիմնական շահագրգիռ կողմերի իրազեկությունը ԱՃԹՆ գործընթացի և պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ, ինչպես նաև կնախաձեռնի և կկառավարի հանքարդյունաբերության վերաբերյալ քաղաքական երկխոսության գործընթացը, ներգրավվելով երիտասարդներին հանքարդյունաբերության մոնիտորինգի և ԱՃԹՆ ստանդարտի գործընթացում, ստեղծելով ռեսուրսների հարթակ` Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր տեղեկություններով:

Բյուջե
30,191,398 ՀՀ դրամ

Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում

Իրականացնող

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է նպաստել մետաղական հանքերի շահագործման թույտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների (Ընդերքօգտագործող) պատասխանատվության բարձրացմանը ընդերքօգտագործման պայմանագրային և այլ թույլտվություններով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ: Նպաստել մետաղական հանքերի շահագործման թույլտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների հաշվետվողականության և պատասխանատվության բարձրացմանը ազդակիր համայնքների նկատմամբ: Իրականացնել տեղեկատվական քարոզարշավ` նպաստելու չաշխատող մետաղական հանքարդյունաբերողների կողմից ընդերքօգտագործման և այլ թույլտվություններով ստանձնած պարտավորությունների կատարմանը, աջակցելու ազդակիր համայնքների իրազեկվածության բարձրացմանը և շահերի պաշտպանությանը: Ծրագրի նպատակն է նպաստել մետաղական հանքերի շահագործման թույտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների (Ընդերքօգտագործող) պատասխանատվության բարձրացմանը ընդերքօգտագործման պայմանագրային և այլ թույլտվություններով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ: Նպաստել մետաղական հանքերի շահագործման թույլտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների հաշվետվողականության և պատասխանատվության բարձրացմանը ազդակիր համայնքների նկատմամբ: Իրականացնել տեղեկատվական քարոզարշավ` նպաստելու չաշխատող մետաղական հանքարդյունաբերողների կողմից ընդերքօգտագործման և այլ թույլտվություններով ստանձնած պարտավորությունների կատարմանը, աջակցելու ազդակիր համայնքների իրազեկվածության բարձրացմանը և շահերի պաշտպանությանը:

Բյուջե
12 375 000.00 ՀՀ դրամ

Թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերություն

Իրականացնող

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է նպաստել հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկ կառավարմանն ուղղված առաջարկների ընդունմանը և կիրառմանը Լոռու մարզում, հատկապես Ալավերդու, Ախթալայի, Շնողի և Օձունի համայնքներում:

Բյուջե
5,573,600 ՀՀ դրամ

Օրակարգում հանքարդյունաբերության թափանցիկություն

Իրականացնող

Kapan.in նախաձեռնող խումբ

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ կառավարմանն ուղղված առաջարկությունների ներդմանն ու կիրառմանը ՀՀ Սյունիքի մարզի ազդակիր համայնքներում:

Բյուջե
5,150,000 ՀՀ դրամ

Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ

Իրականացնող

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է ապահովել ԱՃԹՆ ստանդարտների իրականացումը Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և ներգրավել հանքարդյունաբերական ազդակիր համայնքներին ԱՃԹՆ գործընթացում:

Բյուջե
11, 575,000 ՀՀ դրամ

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և ԱՃԹՆ-ի խթանում

Իրականացնող

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն

Նկարագրություն

Ծրագրի ընդհանուր նպատակն է ԱՃԹՆ ԲՇԽ անդամների, քաղհասարակության, ՔԵԿ-երի և տեղական խմբերի կարողությունների զարգացումը, որպեսզի նրանք ներգարվվեն ԱՃԹՆ գործընթացներում, զարգացնեն իրենց իրազեկվածությունը դրա և հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովման հետ կապված ընդհանուր հարցերի վերաբերյալ: Ինչպես նաև իրազեկվեն ԱՃԹՆ պահանջների, բյուջեի վերլուծության, մշտադիտարկումների, հանքարդյունաբերության գործառնությունների, եկամուտների կառավարման օրենքների, պայմանագրերի, հարկման և այլն կարևոր կետերի մասին: Ծրագիրը նպատակ ունի խթանել առավել ակտիվ և հեռանկարային քաղհասարակության առաջնորդների կարողությունները՝ ակտիվ մասնակցելու ԱՃԹՆ գործընթացներին:

Բյուջե
29,111, 628.00 ՀՀ դրամ

Մասնակցային մոնիտորինգ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում

Իրականացնող

««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է բարձրացնել Գյումրի քաղաքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրված վարկային միջոցների շրջանակում իրականացվող փողոցաշինության աշխատանքների որակը՝ շինարարական աշխատանքների որակի և շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում անվտանգության նորմերի պահպանության վերահսկման միջոցով

Բյուջե
4,747,000 ՀՀ դրամ

Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում

Իրականացնող

««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի համայնքի աղբահանության և փողոցների լուսավորության ոլորտներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքների բարելավմանը և թափանցիկության ապահովմանը` մասնակցային մոնիտորինգի և առկա խնդիրների վերհանման և քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օգնությամբ դրանց այլընտրանքային լուծումների առաջարկման միջոցով:

Բյուջե
4,898,000 ՀՀ դրամ

Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Իրականացնող

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է ՀՀ Սյունիք և Վայոց Ձոր մարզերում նպաստել հանրային հաստատությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը՝ ներհամայնքային և միջհամայնքային տրանսպորտի կազմակերպման և հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի իրականացման միջոցով:

Բյուջե
4,934,595 ՀՀ դրամ

Կապանի ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի իրականացման մոնիթորինգ և կոռուպցիոն ռիսկերի վերհանում

Իրականացնող

«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է ձևավորել հանրային պահանջ Կապան քաղաքում խմելու ջրի որակի և տրամադրվող ծառայությունները բարելավելու ուղղությամբ: Նախատեսվում է կիրառել սոցիալական հաշվետվողականության գործիքները՝ ապահովելու համար հանրության լայն ներգրավվածությունը ջրամատակարարման և ջրահեռացման քաղաքականության հարցերում, որի նպատակն է նվազեցնել այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը և հասնել ջրամատակարարման համակարգի ավելի լավ կառավարման:

Բյուջե
4,800,000 ՀՀ դրամ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացման խթանում

Իրականացնող

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակ, Լոռի, Տավուշ և Արարատ մարզերի բժշկասոցիալական փորձաքննական գործակալության հանձնաժողովների կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացմանը և ծառայությունների որակի բարձրացմանը։

Բյուջե
4,899,840 ՀՀ դրամ

Առնչվող նյութեր

Հակակոռուպցիոն կրթության դասընթացաշար․Էթիկական առաջնորդում

Շարունակելով երիտասարդների հակակոռուպցիոն կրթությանն ուղղված միջոցառումների շարքը՝ ապրիլի 17-ին, ամերիկյան փորձագետ դոկտոր Մայքլ Քոնրադը երիտասարդներին ներկայացրեց և քննարկեց թե ի՞նչ է էթիկական առաջնորդումը, ինչպե՞ս լինել մրցունակ առաջնորդ, ինչպես նաև բնութագրեց էթիկական կազմակերպության արժեքները։  Նշենք, որ ԹԻՀԿ հակակոռուպցիոն դասընթացների շարքը շարունակական բնույթ է կրում։

Կարդալ մանրամասները

Կոռուպցիայի մասին դասընթացներ Վայք և Գյումրի քաղաքներում

Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտները շարունակում են բազմապատկել ԹԻՀԿ ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում։ Մեր շրջանավարտների հերթական թիմը կոռուպցիայի մասին դասընթացներ անցկացրեց Վայք և Գյումրի քաղաքներում, որոնց մասնակցեցին շուրջ 50 աշակերտներ։ Դասընթացի ընթացքում հետաքրքիր զուգահեռներ տարվեցին մեդիայի, ապատեղեկատվության և կոռուպցիայի միջև։ Աշակերտների հետ աշխատանքում մեր երիտասարդների ստեղծարար մոտեցման մասին կպատմի այս տեսանյութը։

 

Կարդալ մանրամասները

Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի դասընթացները մարզերի երիտասարդների համար

Մեր հակակոռուպցիոն դասընթացները շարունակական բնույթ են կրում։ Ուրախ ենք տեղեկացնել, որ ԹԻՀԿ Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտների հերթական նախաձեռնությունն այս անգամ ուղղված էր մարզերի դպրոցահասակ երեխաների հակակոռուպցիոն կրթությանը:

Կարդալ մանրամասները

ԹԻՀԿ հակակոռուպցիոն դասընթացների շարքը

Մարտի 27-ին, երիտասարդների հակակոռուպցիոն կրթությանն ուղղված հերթական միջոցառումը տեղի ունեցավ ամերիկյան փորձագետ դոկտոր Մայքլ Քոնրադի առաջնորդությամբ։ ԹԻՀԿ հակակոռուպցիոն դասընթացների շարքը շարունակական բնույթ է կրում։

Կարդալ մանրամասները

ԹԻՀԿ Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտների կողմից անցկացված դասընթացներ

Շուրջ երկու ամիս է, ինչ ԹԻՀԿ Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի շրջանավարտները գործնականում կիրառում են դպրոցի շրջանակներում ստացած գիտելիքները։ Թիմերն իրականացնում են իրենց իսկ կողմից մշակված իրազեկման և մոնիտորինգային բնույթի հակակոռուպցիոն ծրագրեր։ Այս շարքով մենք որոշել ենք Ձեզ պատմել այդ անչափ ոգևորիչ երիտասարդական նախաձեռնությունների մասին։

 

Կարդալ մանրամասները

ԹԻՀԿ հակակոռուպցիոն դասընթացների շարք

Երիտասարդների հակակոռուպցիոն կրթությանն ուղղված հերթական միջոցառումը տեղի ունեցավ մարտի 13-ին։ Այս անգամ մեր հյուրը ամերիկյան փորձագետ դոկտոր Մայքլ Քոնրադն էր, ով գլոբալ բիզնեսի ոլորտում կառավարման հմտությունների խորհրդատու է և ունի ավելի քան 25 տարվա դասավանդման փորձ։ Դոկտոր Քոնրադը մասնակիցներին ներկայացրեց կոռուպցիոն վարքագծին նպաստող մշակութային և սոցիալ-հոգեբանական հիմքերը։ Հետաքրքիր էր հատկապես լսել, թե ինչպես եՆ վստահությունը և արժեքները ազդում մարդկանց էթիկական որոշումների և վարքագծի վրա։

 

Կարդալ մանրամասները

Դասընթաց «Պառլամենտական էթիկա» խորագրով

ԹԻՀԿ-ը մեկնարկել է դասընթացների շարք, որոնք միտված են կոռուպցիայի և բարեվարքության մասին երիտասարդների գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև առաջնորդության համար կարևոր հմտությունների ձևավորմանը։

Կարդալ մանրամասները

Ավարտվել է ԹԻՀԿ Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցը

2020 թվականկի հուլիսի 1-ից օգոստոսի 7-ը անցկացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցը։

Առցանց դպրոցի շրջանակներում շուրջ մեկ ամիս ՀՀ տարբեր մարզերից 18-30 տարեկան 25 երիտասարդներ փորձառու դասընթացավարների առաջնորդությամբ (հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ) գիտելիքներ են ստացել կոռուպցիայի, դրա դրդապատճառների և տեսակների, տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների վերաբերյալ, ծանոթացել են կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությանը, միջազգային պարտավորություններին, դրանց իրականացման գործընթացներին և այլ արդիական թեմաների։

Կարդալ մանրամասները

Հանքարդյունաբերության ոլորտի հետաքննական նյութեր պատրաստելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում հրավիրում է լրագրողներին՝ ներկայացնելու ընդերքօգտագործման ոլորտում հետաքննական նյութերի պատրաստման առաջարկներ: Նյութերը կարող են լինել տարբեր ձևաչափի հոդվածներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն։ Խրախուսվում է մուլտիմեդիա նյութերի պատրաստումը։

Կարդալ մանրամասները

Մեկնարկել են ԹԻՀԿ հակակոռուպցիոն երկրորդ դպրոցի դասընթացները

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հակակոռուպցիոն դպրոցի երկրորդ խմբի առցանց դասընթացների բացումը։ Հակակոռուպցիոն դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես են գալու տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, այդ թվում՝ հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ:

Կարդալ մանրամասները

Պատրաստվել են արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության մասին իրազեկության բարձրացման տեսանյութեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատուն հանքարդյունաբերության կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և ԱՃԹՆ-ի խթանում» ծրագրի շրջանակում պատրաստել է 9 տեսանյութերից պատրաստված տեսաշար արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) առնչվող հարցերի շուրջ։

Կարդալ մանրամասները

Մեկնարկում է ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի երկրորդ խմբի ընդունելությունը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) մեկնարկում է Հակակոռուպցիոն դպրոցի երկրորդ խմբի ընդունելությունը։ ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի մասին:

Կարդալ մանրամասները

Ներկայացվել են տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

Սույն թվականի փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտություն» ուսումնասիրության արդյունքների ներկայացումը։ Հետազոտությունը կատարվել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ) Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Կարդալ մանրամասները

Ներկայացվել են ՀՀ բնակչության շրջանում կոռուպցիայի ընկալման հետազոտության արդյունքները

Սույն թվականի փետրվարի 21-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանը (ՀՌԿԿ-Հայաստան) ներկայացրել է 2019թ․ ՀՀ տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները։

Կարդալ մանրամասները

Ամփոփվել է «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն» կամավորական ծրագրի առաջին փուլը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում 2019թ․ նոյեմբերի 12-ից 2020թ․ հունվարի 10-ը  կազմակերպել է  «Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննություն» թեմայով երկամսյա կամավորական ծրագիր, որի նպատակն էր հանրային կառավարման ոլորտի, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման վերաբերյալ երիտասարդներին գիտելիքներ և գործիքակազմ տրամադրել: Ծրագրի դասընթացավարն էր Հայկ Մալխասյանը, ով ունի Հայ-ռուսական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում դասավանդման հարուստ փորձ։

Կարդալ մանրամասները

ԹԻՀԿ ներկայացուցիչը ազդարարման համակարգի վերաբերյալ դասընթացների շարք է անցկացրել մարզերում

Դեկտեմբերի 12-ից 28-ը «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում անցկացվել են դասընթացներ ազդարարման համակարգի վերաբերյալ Հայաստանի մարզերում՝ Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների նյութա-տեխնիկական աջակցությումբ:

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է «էլեկտրոնային առողջապահության համակարգը Հայաստանում. մոնիտորինգի արդյունքներ» զեկույցը

2019 թ. դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «էլեկտրոնային առողջապահության համակարգը Հայաստանում. մոնիտորինգի արդյունքներ» զեկույցի ներկայացումը և քննարկումը: Մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգի աշխատանքը 50 մարզային բուժհաստատություններում: Մոնիտորինգը և մեթոդաբանությունը քննարկվել և համաձայնեցվել են ՀՀ առողջապահության նախարարության և Պետական առողջապահական գործակալության մասնագետների հետ: Զեկույցի նախնական տարբերակը քննարկվել է բոլոր մարզկենտրոններում՝ բուժհաստատությունների, մարզպետարանների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որի արդյունքները  հաշվի են առնվել զեկույցի վերջնամշակման համար:  

Կարդալ մանրամասները

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը կայացավ «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով փորձագիտական քննարկում

Դեկտեմբերի 9, 2019թ., Երևան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ն, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ, դեկտեմբերի 9-ին կազմակերպել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով փորձագիտական քննարկում: Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկման առարկա դարձնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակ 16-ի առաջընթացը Հայաստանում: Մասնակիցների թվում են եղել պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների մի քանի  տասնյակ ներկայացուցիչներ:

Կարդալ մանրամասները

Տեղի է ունեցել քննարկում «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման կարգի» նախագծի շուրջ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ), ՀՀ կառավարությանը ներկայացնելու նպատակով, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում մշակել է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման կարգի» մասին նախագիծ, որը ներկայացվել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում: 

Կարդալ մանրամասները

Հրապարակվել են «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացված հանքարդյունաբերության ոլորտի հետաքննությունների արդյունքները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում ընտրված 5 լրագրողների կողմից իրականացվել է հետաքննությունների շարք, որոնց նպատակն է խթանել հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Հետաքննությունների բացահայտումներին կարող եք ծանոթանալ ստորև բերված հղումներով․

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Հայաստանում առկա առաջընթացը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության, Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) քարտուղարության, «Բաց սեփականություն» նախաձեռնության և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվել է իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում:

Կարդալ մանրամասները

Երկխոսություն հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և հաշվետվողականությունը

Հոկտեմբերի 29-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպել է ուղիղ երկխոսություն հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Հանդիպման ընթացքում ազդակիր բնակավայրերի բնակիչները ներկայացրել են իրենց հարցադրումները:

Կարդալ մանրամասները

Երևանի քաղաքապետարանը թափանցիկության առումով զբաղեցրել է վերջին տեղը

Ս․թ․ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքների ներկայացում, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի գրանցած արդյունքները և դրա թափանցիկության ու հաշվետվողականության մակարդակի բարձրացման հնարավոր ուղիները։ Միջոցառմանը մասնակցել են հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: 

Կարդալ մանրամասները

Մեկնարկեց ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրական գործընթացին նվիրված քննարկումը

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրական գործընթացին նվիրված առաջին քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամները՝ Սոնա Այվազյանը, Հարություն Մովսիսյանը, Ինգա Զարաֆյանը և Արթուր Համբարձումյանը: Ներկայացվեցին ԲՇԽ-ում քաղհասարակության խմբակցության դերն ու նպատակները: Տեղեկատվություն տրվեց առաջին ընտրությունների վերաբերյալ:

Կարդալ մանրամասները

«ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկում» զեկույցի ներկայացում և քննարկում

Հունիսի 13-ին տեղի է ունեցել «ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկում» զեկույցի ներկայացում և քննարկում։ Միջոցառմանը մասնակցել են հանրակրթության ոլորտով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական և տարածքային մարմինների շուրջ 30 ներկայացուցիչներ: Զեկույցով փորձ է արվել տեսնել դպրոցի նյութատեխնիկական պայմանների կապը կրթության որակի հետ, ձևավորել հոգատարության, թափանցիկության մշակույթ: Քննարկման արդյունքում առաջարվել են օրենսդրական կարգավորումներ:

Կարդալ մանրամասները

Տեղի է ունեցել «ՔՀԿ-ների հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով քննարկում

Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության կազմակերպություն- ների (ՔՀԿ) հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացում և քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն»-ի (ECNL, Հունգարիա) ծրագրի խորհրդատու, Լյուբեն Պանովը, ԹԻՀԿ «Առաջընթացի դիտարկում գործողության խրախուսում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև ավելի քան երեք տասնյակ առաջատար ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Կարդալ մանրամասները

Քննարկվել են ՀԿ-ների գործունեության կանոնակարգմանը վերաբերող խնդիրներ

Մայիսի 22-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և անդամները հանդիպել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը 2014 թվականից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի մի բաղադրիչը նվիրված է ՀԿ-ների օրենսդրության բարելավմանը և դրանց գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ապահովմանը:

Կարդալ մանրամասները

Հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտները հնարավորություն ունեն իրականացնել սեփական ծրագրերը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացվող հակակոռուպցիոն դպրոցը մայիսի18-ին մոտեցավ իր ավարտին: Դասընթացին մասնակցել են 23 երիտասարդներ, որոնք դարձել են դպրոցի առաջին շրջանավարտները:

Կարդալ մանրամասները

Երեխաների սննդամթերքի անվտանգության վերաբերյալ քննարկում

Մայիսի 8-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից իրականացվող «Հանրային քաղաքականության օրակարգում ՀՀ-ում գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրների առաջնայնացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է աշխատանքային քննարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաև սննդամթերքի մատակարարների և խոհարարական արտադրանքի ծառայություն մատուցողների և պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կարդալ մանրամասները

Իրազեկ քաղաքացիներ ունենալու պահանջը. նոր բառախաղ ԹԻՀԿ-ից

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ օրեր առաջ իրականացրել է «Պոլիտեա»-ի նոր բառախաղի ներկայացումը։

Խաղը կոմերցիոն բնույթ չի կրում եւ գլխավոր նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքագիտական-քաղաքացիական գիտելիքները։

Կարդալ մանրամասները

Տեղի է ունեցել հակակոռուպցիոն դպրոցի բացումը

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը,  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԹԻՀԿ կրթական ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը։

Կարդալ մանրամասները

Բազմաֆունկցիոնալ և տարանջատված ֆունկցիաներով հակակոռուպցիոն մարմիններ. նկատառումներ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի առնչությամբ

Հեղինակ՝ դոկտոր Վալց Կալնինշ

Հանրային քաղաքականության սույն համառոտագրում ուսումնասիրվում են հակակոռուպցիոն մարմինների (ՀԿՄ-ներ) երկու տարբեր մոդելների զարգացման միտումները, ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև արդյունավետ ՀԿՄ-ների գործունեության սկզբունքները՝ նպատակ ունենալով ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն համակարգի «ճարտարապետության» կերտման ապագա աշխատանքների շուրջ ընթացող քննարկումներին։

Կարդալ մանրամասները

Հակակոռուպցիոն դպրոցի ընդունելությունը սկսված է

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը հայտարարում է Հակակոռուպցիոն դպրոցի ընդունելություն, որի նպատակն է երիտասարդներին գիտելիքներ տրամադրել կոռուպցիայի, դրա տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերի մասին:

Կարդալ մանրամասները

Հակակոռուպցիոն դպրոցի ընդունելությունը սկսված է

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը հայտարարում է Հակակոռուպցիոն դպրոցի ընդունելություն, որի նպատակն է երիտասարդներին գիտելիքներ տրամադրել կոռուպցիայի, դրա տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերի մասին:

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է «Պոլիտեա» նոր բառախաղը

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ապրիլի 5-ին իրականացրել է «Պոլիտեա»-ի նոր բառախաղի ներկայացումը։ Խաղը կոմերցիոն բնույթ չի կրում և գլխավոր նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքագիտական - քաղաքացիական գիտելիքները։ Միջոցառմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի երիտասարդներ, ովքեր փորձարկել են խաղն ու խմբերով մասնակցել մրցույթի։

Կարդալ մանրամասները

Տեղի է ունեցել «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագրի արդյունքների ամփոփում

Ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Կոմպասս» գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհների Գյումրիում» ծրագրի արդյունքների ամփոփիչ զեկույցի շնորհանդեսը: Ծրագրի շրջանակում մոնիտորինգի են ենթարկվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող և Գյումրիում հիմնանորոգվող 5 փողոցներ։

Կարդալ մանրամասները

Քննարկվել են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ներդրման վերաբերյալ հարցեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի հրավիրված փորձագետներ Վալց Կալնինշը և Ռուսլան Ռյաբոշապկան։

Կարդալ մանրամասները

Մեկնարկել է «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» դրամաշնորհային ծրագիրը

ԹԻՀԿ-ը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում հայտարարել էր  դրամաշնորհային ծրագրերի առաջարկների մրցույթ՝ ներկայացնելու հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանմանն ուղղված դրամաշնորհային ծրագիր: Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպություններից է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, որը ս.թ. հունվարի կեսից իրականացնում է «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները`  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)  գործընթացի լիարժեք մասնակիցներ» դրամաշնորհային ծրագիրը:

Կարդալ մանրամասները

«Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» շահագրգիռ կողմերի քննարկում

Ս.թ. հունվարի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» շահագրգիռ կողմերի քննարկում: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան հինգ տասնյակ շահագրգիռ պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում ԹԻՀԿ փորձագետները ՀՀ ազգային ժողովին և ՀՀ կառավարությանն են ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարում առաջնահերթ քայլերի և լուծումների վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկությունները:

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է «Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքը գործնականում» մասնակցային մոնիտորինգի զեկույցը

Ս.թ. հունվարի 11-ին տեղի է ունեցել «Հանրակրթական դպրոցների մատչելիությունը. օրենքը գործնականում» մոնիտորինգի զեկույցի ներկայացումը և քննարկումը: Զեկույցում ամփոփված են «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ի (նախկին «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ) կողմից իրականացված մասնակցային մոնիտորինգի արդյունքները։ Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել 2007թ․ հետո Երևանում, Գյումրիում և Վանաձորում կառուցված և վերակառուցված թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինության նախարարի մատչելիության շինարարական նորմերի մասին հրամանին: Ուսումնասիրված հանրակրթական դպրոցները անհասանելի են հաշմանդամություն ունեցող աշակերտների համար, քանի որ մեծամասամբ չեն համապատասխանում մատչելիության չափանիշներին։

Կարդալ մանրամասները

«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` նպաստելու թափանցիկությանը և հաշվետվողականությանը հանքարդյունաբերության ոլորտում: «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝  նպաստել պատասխանատու հանքարդյունաբերության, ինչպես նաև՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ - EITI) շրջանակում հանրային մասնակցության խթանմանը:

Կարդալ մանրամասները

«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` նպաստելու թափանցիկությանը և հաշվետվողականությանը հանքարդյունաբերության ոլորտում: «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝  նպաստել պատասխանատու հանքարդյունաբերության, ինչպես նաև՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ - EITI) շրջանակում հանրային մասնակցության խթանմանը:

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ենթադրամաշնորհային ծրագրի շնորհառուն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում 2018թ. մարտին հայտարարված «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային մրցույթի չորրորդ փուլի արդյունքում դիմած 15 ծրագրային առաջարկներից ընտրվել է մեկը: Հաստատվել  է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ (Երևան) կողմից ներկայացված «Հանրային քաղաքականության օրակարգում ՀՀ-ում գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրների առաջնայնացում» ծրագիրը։

Կարդալ մանրամասները

Մեկնարկել է էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգի մոնիտորնգը

էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգի (eHealth) ներդրման գործընթացը և վերջինիս շահագործման արդյունավետությունը գնահատելու և բարելավելու նպատակով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների (ՔԵԿ) կողմից անց է կացվելու մոնիտորինգ Հայաստանի բոլոր մարզերի (Երևանը դեռևս ներառված չէ ուսումնասիրության մեջ) ավելի քան 30 բուժհաստատություններում: Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել hամակարգի ներդրման գործընթացը, տեխնիկական ամբողջականությունը և արդյունավետ կիրառումը։։

Կարդալ մանրամասները

Ներկայացվել են ՀՀ-ում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգի արդյունքները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Հանրային քաղաքականության ինստիտուտն (ՀՔԻ) իրականացրել է ՀՀ-ում դպրոցների օպտիմալացման (միացման ձևով վերակազմակերպման) գործընթացի մասնակցային մոնիտորինգ, որի զեկույցը ներկայացվել և քննարկվել է ս.թ. հուլիսի 3-ին: Միջոցառման ընթացքում վեր են հանվել հնարավոր հիմնախնդիրները և ներկայացվել են առաջարկություններ։

Կարդալ մանրամասները

«ՀՀ կրթության համակարգի պետական ֆինանսավորման հիմնական խնդիրները» զեկույցի ներկայացումը

Ս․թ. հունիսի 29-ին տեղի է ունեցել «ՀՀ կրթության համակարգի պետական ֆինանսավորման հիմնական խնդիրները» զեկույցի ներկայացումը: Ուսումնասիրությունն իրականացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։  

Կարդալ մանրամասները

«Թեղուտի հիմնախնդիրը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հետամուտ լինելով Հայաստանում թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերության հաստատմանը, ս.թ.  հունիսի 27-ին կազմակերպել է «Թեղուտի հիմնախնդիրը. ո՞րն է լուծումը» խորագրով հանրային քննարկում` նվիրված Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրներին։ Միջոցառմանը, որը  կազմակերպել է ԹԻՀԿ-ը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, մասնակցել են շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների, ՀԿ-ների, լրատվամիջոցների, ինչպես նաև ազդակիր համայնքների չորս տասնյակից ավելի ներկայացուցիչներ։

Կարդալ մանրամասները

Անց է կացվել «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով հերթական դասընթացը

Ս.թ. մարտի 30-31-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում անց է կացրել «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են հասարակական կազմակերպությունների 12 ներկայացուցիչ: Դասընթացը վարել է կառավարման, ծրագրի ղեկավարման և շահերի պաշտպանության ոլորտների փորձագետ Արշավիր Ղուկասյանը:

Կարդալ մանրամասները

Հրավեր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հայտարարված «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում»  դրամաշնորհային ծրագրով հետաքրքրված հասարակական կազմակերպություններին հրավիրում է «Հարց ու պատասխանի» հանդիպման, որտեղ կարող եք ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխանները։

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության մասնակցային մոնիտորինգի զեկույցը

Ս․թ․ մարտի 21-ին տեղի է ունեցել «Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության մասնակցային մոնիտորինգ» զեկույցի շնորհանդեսը։ Մասնակցային մոնիտորինգն իրականացրել է «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն՝ ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են մասնակցային մոնիտորինգի գործիքի կիրառմամբ Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության մասնակցային մոնիտորինգի արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության ոլորտում» զեկույցը

Ս.թ. մարտի 15-ին տեղի է ունեցել «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության ոլորտում» զեկույցի ներկայացումը: Ուսումնասիրությունը համատեղ իրականացրել են «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ, շահագրգիռ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ և ՀԿ 60 ներկայացուցիչ:

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Կարդալ մանրամասները

Մեկնարկել է ՔԵԿ գարնանային հակակոռուպցիոն ճամբար 2018-ը

Մարտի 1-ից 4-ը Աղվերանում կազմակերպվել է գարնանային ճամբար Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների 32 անդամների մասնակցությամբ:

Կարդալ մանրամասները

Երեխաների հավասար կրթական իրավունքների ապահովման նպատակով hամայնքային մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականություն ծրագիրը

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Գեղարքունիքի մարզում երեխաների հավասար կրթական իրավունքների ապահովման նպատակով hամայնքային մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականություն» ծրագիրը: Ծրագրի արդյունքները ներկայացվել են և քննարկումներ են անցկացվել դեկտեմբերի 19-ին Ստեփանավանում, 21-ին` Հրազդանում և 25-ին Մարտունիում:

Կարդալ մանրամասները

ԳՈՒՄ ՀԿ-ն ներկայացրել է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մոնիտորինգի արդյունքները

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն (ԳՈՒՄ ՀԿ) ԹԻՀԿ-ի` ԱՄՆ ՄԶԳ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում անցկացրել  է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի և արդյունավետության մոնիտորինգ և պատրաստել է զեկույց։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ բարելավելով թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմները մասնակցային մոնիտորինգի, սոցիալական հաշվետվողականության և ջատագովությանն ուղղված քարոզարշավների միջոցով:

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է «Շտապ բժշկական օգնության և պոլիկլինիկական ծառայությունների մոնիտորինգ» զեկույցը

Ս.թ. դեկտեմբերի 21-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ներկայացրել է «Շտապ բժշկական օգնության և պոլիկլինիկական ծառայությունների մոնիտորինգ» զեկույցը: Միջոցառմանը մասնակցել են առողջապահական հաստատությունների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների, ՔԵԿ-երի շուրջ 60 ներկայացուցիչ:  Մոնիտորինգն իրականացվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի և Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Հայաստանի աջակցությամբ:

Կարդալ մանրամասները

«Դպրոցների ֆինանսական գործունեության մոնիտորինգի» զեկույցը ներկայացվել է շահագրգիռ կողմերին

Ս.թ. նոյեմբերի 14-ին տեղի է ունենում «Դպրոցների ֆինանսական գործունեության մոնիտորինգի» զեկույցի ներկայացումը և քննարկումը: Ուսումնասիրությունն իրականացրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ԹԻՀԿ և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականցվող «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների զարգացում-2017» ծրագրի շրջանակներում: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են մարզային 40 դպրոցների բյուջեները, խորհուրդների որոշումները և գործունեությունը, աշակերտներին ծնողների կարծիքները և այլն: 

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ենթադրամաշնորհային ծրագրի շնորհառուները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում 2017թ. հրավիրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային մրցույթի երրորդ փուլի արդյունքում դիմած 27 ծրագրային առաջարկներից ընտրվել են 6-ը: Ս.թ. հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել կողմնորոշիչ հանդիպում ԹԻՀԿ թիմի հետ։

Կարդալ մանրամասները

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» զեկույցի ներկայացում. Հրազդան

ԹԻՀԿ-ը, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի հետ համատեղ, իրականացրել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։ Հետազոտության արդյունքում պատրաստված զեկույցի նախնական տարբերակը ս.թ. հոկտեմբերի 17-ին Հրազդանում քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ` Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի աջակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ստացված առաջարկություններն ու դիտարկումները կներառվեն զեկույցի վերջնական տարբերակում։

Կարդալ մանրամասները

Դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլի շնորհառուները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» երրորդ փուլի մրցույթի արդյունքում դիմած 27 ծրագրային առաջարկներից ընտրվել են 6-ը: Ս.թ. հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել կողմնորոշիչ հանդիպում ԹԻՀԿ թիմի հետ։

Կարդալ մանրամասները

Ինչպե՞ս բարելավել հանրային տրանսպորտի աշխատանքը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

«Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման»  ծրագրի փոքր դրամաշնորհի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 6-ին Սիսիանում տեղի է ունեցել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի իրականացրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում» ծրագրի ամփոփիչ զեկույցի ներկայացումը։ Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է հանրային տրանսպորտի աշխատանքի կազմակերպման համապատասխանությունը դրա կարգավորման հիմքում ընկած օրենսդրական դաշտին, ինչպես նաև տրանսպորտի ոլորտում կարիքները թիրախային համայնքների բնակիչների շրջանում։

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է «Զբաղվածության կարգավորման 2015 և 2016թթ. պետական ծրագրերի մասնակցային մոնիտորինգ» զեկույցը

«Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման»  ծրագրի փոքր դրամաշնորհի շրջանակում ս.թ․ հոկտեմբերի 5-ին ենթադրամաշնորհառու «Արազա» ԲՀԿ-ն ներկայացրել է «Զբաղվածության կարգավորման 2015 և 2016թթ. պետական ծրագրերի մասնակցային մոնիտորինգ» զեկույցը: Մոնիտորինգի նպատակն էր ուսումնասիրել աշխատանք փնտրողների, զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց, գործատուների, մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների և Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակազմի գնահատականը 2015-2016թթ. Զբաղվածության կարգավորման 5 ծրագրի շրջանակում  մատուցված ծառայությունների որակի և արդյունավետության վերաբերյալ:

Կարդալ մանրամասները

Աշխատանքային քննարկում ՀԿ-ների մասին ՀՀ նոր օրենքի վերաբերյալ

Ս․թ․ սեպտեմբերի 26-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի իր գործընկեր Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) փորձագետների հետ համատեղ կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ։

Կարդալ մանրամասները

Ձեռնարկատիրական գործունեություն և կամավորություն․ նորամուծություններ և հնարավորություններ ՀԿ-ների մասին օրենքում

«Հասարակական կազմակերպություն-ների մասին ՀՀ օրենքը», որն ուժի մեջ է մտել 2017թ. փետրվարից, ներկայացնում է մի շարք նորամուծություններ, որոնցից առավել ուշագրավներն առնչվում են ձեռնարկատիրական գործունեությանը և կամավորությանը: Այդ կապակցությամբ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում ԹԻՀԿ-ը կազմակերպել է քննարկում, որին մասնակցել են ՀԿ և միջազգային կազմակերպությունների ավելի քան 70 մասնակիցներ, փորձագետներ, լրագրողներ:

Կարդալ մանրամասները

«Մասնակցային գործընթացը կրթության հիմքերում» ծրագրի շրջանակներում իրականացված մոնիտորինգի արդյունքների ներկայացում-քննարկում

Մանկական զարգացման հիմնադրամը (ՄԶՀ) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի «Մասնակցային գործընթացը կրթության հիմքերում» ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացրել է նախադպրոցական հաստատությունների մոնիտորինգ, որի արդյունքները ներկայացվել են ս.թ. հուլիսի 25-ին ՄԶՀ գրասենյակում կայացած քննարկման ընթացքում: Միջոցառմանը մասնակցում էին ՏԻՄ-երի, նախադպրոցական հաստատությունների, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների մոտ 50 ներկայացուցիչներ:
 

Կարդալ մանրամասները

«Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով դասընթաց

Ս.թ. հունիսի 29-30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում անց է կացրել «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ: Դասընթացը վարել է կառավարման, ծրագրի ղեկավարման և շահերի պաշտպանության ոլորտների փորձագետ Արշավիր Ղուկասյանը:

Կարդալ մանրամասները

«Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի միջանկյալ արդյունքների գնահատում

Ս.թ. հունիսի 23-24-ին տեղի է ունեցել արտագնա հանդիպում Աղվերանում` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի միջանկյալ արդյունքները գնահատելու և 2018 թ․ աշխատանքը պլանավորելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կոնսորցիումի գործընկեր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի, Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Բազելի կառավարման ինստիտուտի (Շվեյցարիա) հետ համատեղ (վերջին երկուսը ներկայումս դադարեցրել են իրենց գործունեությունը):

Կարդալ մանրամասները

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկում. Կապան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: Ս.թ. հունիսի 21-ին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արևիկ Անափիոսյանը և փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը այն ներկայացրել են ոլորտի շահառուներին Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կազմակերպած քննարկման ընթացքում։

Կարդալ մանրամասները

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկում. Գորիս

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: Ս.թ. հունիսի 20-ին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արևիկ Անափիոսյանը և փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը այն ներկայացրել են ոլորտի շահառուներին Գորիսի ինֆոտան աջակցությամբ կազմակերպած քննարկման ընթացքում։

Կարդալ մանրամասները

Զեկույց «Լավագույն փորձի հետքերով. ջատագովությամբ զբաղվող հայաստանյան ՔՀԿ-ների ուսումնասիրություն» խորագրով

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, 2015-2016թթ. ընթացքում կատարել են հետազոտություն` «Լավագույն փորձի հետքերով. ջատագովությամբ զբաղվող հայաստանյան ՔՀԿ-ների ուսումնասիրություն» խորագրով: Վերջինս նպատակ է հետապնդել բացահայտել ջատագովության/շահերի պաշտպանության շեշտադրմամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարիքները, ինչպես նաև գնահատել այդ կազմակերպությունների՝ հանրությանն իրազեկելու և հանրային քաղաքականությունների վրա ազդելու ներուժը:

Կարդալ մանրամասները

«Կոմպասս»-ի 15 առաջարկություններից 9-ը ներառվել են համայնքի զարգացման ծրագրում

Ս.թ. հունիսի 2-ին «Ցայգ» մարզային հեռուստաընկերության «Իրականում» շարքի հերթական հաղորդումը նվիրված էր «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի` «Գյումրիում աղբահանության և արտաքին լուսավորության ոլորտներում իրականացված մոնիտորիգի և հրապարակված զեկույցների, ինչպես նաև «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի մյուս արդյունքների քննարկմանը։ Աղբահանության ոլորտի 15 առաջարկություններից 9-ը ներառվել են Գյումրի համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագրում:

Կարդալ մանրամասները

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկում. Վանաձոր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: Ս.թ. մայիսի 30-ին Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը և փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը այն ներկայացրել են Վանաձորի ինֆոտանը:

Կարդալ մանրամասները

«Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» դասընթացի մասնակցության հրավեր

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հրավիրում է կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին մասնակցելու «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով երկօրյա դասընթացին, որը կանցկացվի սույն թվականի հունիսի 29-30-ը: Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010 569689 (112) հեռախոսահամարով կամ գրել [email protected]  էլեկտրոնային փոստին:

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ: Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել մինչև ս.թ. հուլիսի 14-ը, ժամը 10։00-ը Լիանա Վասիլյանին [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Small grant proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին (հունիսի 8-ից սկսած) կամ զանգահարել 010 569589 կամ 010 569689 (108) հեռախոսահամարներով:

Կարդալ մանրամասները

«Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» դասընթացի մասնակցության հրավեր

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հրավիրում է կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին մասնակցելու «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» թեմայով երկօրյա դասընթացին, որը կանցկացվի սույն թվականի հունիսի 29-30-ը:

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Կարդալ մանրամասները

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկումներ. Մարտունի, Գավառ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: Ս.թ. մայիսի 24-ին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը և կրտսեր փորձագետ Գայանե Սարոյանն այն ներկայացրել են Մարտունու ինֆոտանը: Ուսումնասիրությունը մայիսի 24-ին ներկայացվել է նաև Գավառի ՔԵԿ-ում:

Կարդալ մանրամասները

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկումներ. Իջևան, Արմավիր, Վայք

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտությունը, որը ներկայացվել է Երևանում մարտին, Գյումրիում` մայիսի 11-ին: Ս․թ․ մայիսի 16-ին Իջևանում, 17-ին Արմավիրում և 23-ին Վայքում տեղի ինֆոտների աջակցությամբ տեղի են ունեցել հետազոտության ներկայացում-քննարկումներ։

Կարդալ մանրամասները

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության ներկայացում-քննարկում. Եղեգնաձոր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: Ս.թ. մայիսի 23-ին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը և կրտսեր փորձագետ Գայանե Սարոյանն այն ներկայացրել են Եղեգնաձորի ՔԵԿ-ում:

Կարդալ մանրամասները

Կոռուպցիոն ռիսկերի գնահատում հանրակրթության ոլորտում, Tsayg.am

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: «Ցայգ» մարզային հեռուստաընկերության հետ զրույցում ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը նշել է, որ ուսումնասիրությունում վեր են հանվել կոռուպցիոն ռիսկեր առաջացնող համակարգային խնդիրներ և ներկայացվել են դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկություններ: Նա անդրադարձել է այդ խնդիրներց որոշներին:

Կարդալ մանրամասները

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացում-քննարկում. Գյումրի

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել են «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը, որը ներկայացվել է Երևանում մարտին: Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների, ներառական կրթության և դասագրքերի հրատարակման հետ կապված այն խնդիրները, որոնք կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում:

Կարդալ մանրամասները

«Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի արդյունքների ներկայացման ամփոփիչ միջոցառում

Ս.թ. մայիսի 10-ին տեղի է ունեցել «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական  կենտրոնի «Մասնակցային մոնիտորինգ` հանուն որակյալ կոմունալ ծառայությունների Գյումրիում» ծրագրի արդյունքների ներկայացման ամփոփիչ միջոցառումը: Ծրագիրն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Կարդալ մանրամասները

«Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացում

Ս․թ․ մարտի 17-ին տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության ներկայացումն ու քննարկումը: Ուսումնասիրությունը համատեղ իրականացրել են  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Հանրային քաղաքականության ինստիտուտը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: 

Կարդալ մանրամասները

Քննարկվել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները

Ս.թ. մարտի 6-ին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարությունում` ներկայացնելու «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» թեմայով հետազոտության արդյունքները, որ կատարվել են թիրախային երեք ուղղություններով` վճարովի պարապմունքներ, ներառական կրթություն և դասագրքերի հրատարակություն: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ի զեկույցը

«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ» հետազոտությունը: Ուսումնասիրության արդյունքների ներկայացումը և քննարկումը տեղի է ունեցել ս.թ. մարտի 3-ին Երևան հյուրանոցում: Միջոցառմանը բանախոսել են «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Արա Մելիքջանյանը, ծրագրի համակարգող Արմեն Պապյանը և ծրագրի վերստուգիչ Լևոն Իգիթյանը:

Կարդալ մանրամասները

Ներկայացվել է «Վստահություն» առողջապահական ՀԿ-ի զեկույցը

Ս.թ. հունվարի 27-ին Մուրացան հիվանդանոցում տեղի է ունեցել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի և Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի մոնիտորինգի արդյունքների զեկույցի ներկայացումը: Զեկույցը պատրաստել է «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի շնորհառուները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» երկրորդ մրցույթի արդյունքում, դեկտեմբերի 5-ին դրամաշնորհ են ստացել Հայաստանում գործող հինգ ՀԿ-ներ ստորև ներկայացված առաջարկների համար:

Կարդալ մանրամասները

Պահանջատեր քաղաքացին ընդդեմ կոռուպցիայի. կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների գործունեությունը 2016թ.

Ներկայացվել են կոռուպցիոն ռիսկերի բացահայտումները առողջապահության, կրթության, գնումների և պաշտպանության ոլորտներում: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը» ուսումնասիրությունը ներկայացրել է ծրագրի ենթադրամաշնորհառու «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սաթիկ Բադեյանը, իսկ ՀՀ հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը` «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսավորմամբ  ՀՀ հանրային կառույցների կողմից կատարվող գնումների 2015-2016թթ. մոնիտորինգի արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինանսավորած ՀՀ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Կարդալ մանրամասները

Առողջապահության ոլորտի վերաբերյալ զեկույցի ներկայացումը ՔԵԿ-երում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) ս.թ. նոյեմբերի 14-16-ին  Իջևանի, Գավառի և Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոններում ներկայացրել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում» զեկույցի արդյունքները: Զեկույցը պատրաստվել է ԹԻՀԿ և ՏԶՀԿ կողմից` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Յուրաքանչյուր ներկայացում-քննարկմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի առողջապահական հաստատությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ:

Կարդալ մանրամասները

Փոքր դրամաշնորհային ծրագրի հրավեր

Ներածություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Կարդալ մանրամասները

Սեմինար-դասընթաց առողջապահական ոլորտի վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը և
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վիոլետա Զոփունյանը հուլիսի 2-5-ին ու 11-12-ին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում առողջապահական հաստատությունների մոնիտորինգային խմբի համար անցկացրել են մարզային պոլիկլինիկաների և շտապ բժշկական օգնության ծառայության մոնիտորինգ թեմայով 8-ժամյա սեմինար-դասընթաց Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի, Արտաշատի, Աշտարակի, Հրազդանի, Իջևանի, Եղեգնաձորի, Գավառի, Կապանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնների մասնակցությամբ:

Կարդալ մանրամասները

Առողջապահության ոլորտի վերաբերյալ զեկույցի ներկայացում ՔԵԿ-երում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը, Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) նախագահ Սաթիկ Բադեյանն ու առողջապահության փորձագետ Աշոտ Մելքոնյանը ս.թ. հուլիսի 1-ին Եղեգնաձորի, իսկ հուլիսի 6-ին Գյումրու քաղաքացիական-երիտասարդական կենտրոններում առողջապահական հաստատությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերին ներկայացրել են  «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում» զեկույցը: Զեկույցը պատրաստվել է ԹԻՀԿ և ՏԶՀԿ կողմից` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում: Զեկույցի ներկայացումն ուղեկցվել է քննարկմամբ:

Կարդալ մանրամասները

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքների ներկայացում և քննարկում

Ս.թ. հունիսի 6-ին տեղի է ունեցել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքների ներկայացումն ու քննարկումը: Ուսումնասիրությունը կատարել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն (ՏԶՀԿ) ՀԿ-ի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի ավելի քան 70 ներկայացուցիչներ պետական կառույցներից, հասարակական և միջազգային կազմակերպություններից:

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի շնորհառուները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրած «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» մրցույթի արդյունքում դրամաշնորհ են ստացել Հայաստանում գործող հինգ ՀԿ-ներ՝ «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն,  «Ընդդեմ իրավական կամայկանության» ՀԿ-ն, «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն, «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն, «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն:

Կարդալ մանրամասները

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատման դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր (հայեցակարգ) ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ներին՝ ներկայացնելու տվյալ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր: Ծրագրի հակիրճ նկարագիրը պետք է վերաբերի առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաներին առնչվող հաստատությունների գործունեությանը, մասնավորապես՝ խնամակալության, որդեգրման և պետության կողմից լրիվ խնամքի և դաստիարակության գործառույթ իրականացնող կառույցներում առկա համակարգային կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը և գնահատմանը: Ծրագրերը պետք է նաև ներառեն գնահատման արդյունքում պատկան մարմիններին ուղղված առաջարկությունների ջատագովության ռազմավորությունը (advocacy):

Կարդալ մանրամասները

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատման դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր (հայեցակարգ) ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ներին՝ ներկայացնելու տվյալ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր: Ծրագրի հակիրճ նկարագիրը պետք է վերաբերի առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաներին առնչվող հաստատությունների գործունեությանը, մասնավորապես՝ խնամակալության, որդեգրման և պետության կողմից լրիվ խնամքի և դաստիարակության գործառույթ իրականացնող կառույցներում առկա համակարգային կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը և գնահատմանը: Ծրագրերը պետք է նաև ներառեն գնահատման արդյունքում պատկան մարմիններին ուղղված առաջարկությունների ջատագովության ռազմավորությունը (advocacy):

Կարդալ մանրամասները

Մասնակցային մոնիտորինգի դասընթացավարի մրցույթի հայտարարության վերջնաժամկետը երկարաձգվել է

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) hայտարարում է մասնակցային մոնիտորինգի փորձագետ/դասընթացավարի մրցույթ: Դասընթացավարը պետք է իրականացնի երկու երկօրյա դասընթաց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար: Յուրաքանչյուր դասընթացին կմասնակցի թվով 
20 մասնակից: 
Դասընթացներից առաջինը տեղի կունենա 2016թ. հունիսին: 

Կարդալ մանրամասները

Հայաստանում ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատման գործիքի ներկայացում

Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի իրավախորհրդատու Էսթեր Հարթեյը ներկայացրել է Հայաստանում ՔՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի գնահատման գործիքը, որը փորձարկվել է մասնակիցների հետ և համատեղ եզրակացություններ են արվել իրավական նպաստավոր միջավայրի վերաբերյալ:  Գնահատման գործիքը վերջնական տեսքի կբերվի մասնակիցների առաջարկների հիման վրա:

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Ներածություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Կարդալ մանրամասները

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Կարդալ մանրամասները

Ինչպես կազմակերպել արդյունավետ ջատագովություն

Ինչպե՞ս հասնել հանրային քաղաքականության փոփոխության ջատագովության միջոցով: Ինչպե՞ս ձևակերպել հիմնախնդիրը, որ այն տեղ գտնի իշխանության օրակարգում: Ինչպե՞ս ձևակերպել նպատակը և ներգրավել շահագրգիռ կողմերի: Այս և այլ հարցեր են քննարկվել և ներկայացվել «Արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպում» թեմայով ինտերակտիվ սեմինար-դասընթացին: Դասընթացին մասնակցել են երկու տասնյակ կազմակերպություններ,  ներկայացնելով այդ հարցերի շուրջ սեփական փորձն ու մարտահրավերները և  դասեր քաղելով միմյանց ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինայի մասնաճյուղի փորձից: Այն ներկայացնում էր դասընթացավար, ԹԻ Ուկրաինայի գործադիր տնօրեն, հանրային քաղաքականության փորձագետ Ալեքսի Խմարան:

Կարդալ մանրամասները

ԹԻՀԿ ռազմավարական պլանավորման աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի հետ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն (ԹԻՀԿ) մեկնարկել է 2016-2020 թթ. ռազմավարական պլանավորման գործընթացը, որի շրջանակում ս.թ. փետրվարի 12-ին տեղի է ունեցել ռազմավարական պլանավորման 1-ին աշխատանքային քննարկումը շահագրգիռ  կողմերի լայն շրջանակի ներգրավմամբ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԹԻՀԿ 2013-2015 թթ. ռազմավարության արդյունքերը և ուրվագծվել առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու նպատակները ԹԻՀԿ 2016-2020 թթ. ռազմավարության մշակման համար: Հանդիպմանը ներկա էին համագործակից պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործընկերներ, ԹԻՀԿ անդամներ, լրագրողներ:

Կարդալ մանրամասները

«Արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպում» դասընթաց

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) հրավիրում է կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու «Արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպում» թեմայով դասընթացին, որը տեղի կունենա Երևանում սույն թվականի փետրվարի 22-ից 23-ը: Դասընթացը կվարի Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա մասնաճյուղի գործադիր տնօրեն, հանրային քաղաքականության փորձագետ Ալեքսի Խմարան: Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից դիմում-հայտը և ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին մինչ ս.թ. փետրվարի 17-ը, ժամը 14:00-ը՝ նամակի վերնագրում նշելով դասընթացի անվանումը:

Կարդալ մանրամասները

ԹԻՀԿ-ը մասնակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստին

Ս.թ. դեկտեմբերի 28-ին կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և փորձագետ Խաչիկ Հարությունյանը: Հարությունյանը հանդես է եկել «Մասնավոր հատվածը և կոռուպցիայի դեմ պայքարը» զեկույցով, որն ի գիտություն է ընդունվել նիստի ընթացքում: Զեկույցում նա ներկայացրել է իրավիճակը Հայաստանում ըստ միջազգային ուսումնասիրությունների և հետազոտությունների, արձանագրված խնդիրներն ու դրական միտումները, ինչպես նաև կոնցեպտուալ մակարդակում որոշակի կարծիքներ և՛ բիզնես-պետություն առաջին մակարդակում, որտեղ նախաձեռնող կողմ հանդես է գալիս բիզնեսն ինքը, և բիզնես-պետություն երկրորդ մակարդակում, որտեղ դասական առումով պետությունն է ի կատար ածում իր իսկ պարտավորությունները խնդրի շուրջ:

Կարդալ մանրամասները

Սեմինար «ՔՀԿ-ների գործունեության համար նպաստավոր իրավական միջավայր և մշտադիտարկման համապատասխան գործիքներ» թեմայով

Ս.թ. հունիսի 2-ին «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել սեմինար ՔՀԿ-ների համար, որին մասնակցել են 25 ՔՀԿ ներկայացուցիչներ: Սեմինարի նպատակներն էին  քննարկել ՔՀԿ-ների համար նպաստավոր իրավական միջավայրի սկզբունքներն ու չափորոշիչները, ՔՀԿ-ների իրավական կարգավորման լավագույն օրինակներն ու մարտահրավերները Հայաստանում, ՔՀԿ-ների համար իրավական միջավայրի չափման և մշտադիտարկման գործիքների համեմատականները, ինչը կարող է լինել համապատասխան մշտադիտարկման գործիք հայաստանյան ՔՀԿ-ների համար: Միջոցառումը կազմակերպվել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի կողմից:  Սեմինարը վարել են «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (Հունգարիա) դասընթացավարներ Էսթեր Մարկուսը և Էսթեր Հարթին:

Կարդալ մանրամասները

Բազելի կառավարման ինստիտուտի դասընթացն ավարտվեց

Ս.թ. մայիսի 7-8-ին Հայաստանի մարզերից ու Երևանից քաղաքացիական հասարակության 23 կազմակերպության ներկայացուցիչներ մասնակցել են «Ազդեցության վերլուծություն. Կոռուպցիոն ռիսկի գնահատման մեթոդաբանություն» դասընթացին: ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում երկօրյա դասընթացն անց է կացվել Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) դասընթացավարներ Կլավդիա Բաեզ Կամարգոյի և Ֆրանչեսկա Շթահլի կողմից:

Կարդալ մանրամասները

Մեկնարկել է Բազելի կառավարման ինստիտուտի դասընթացների ծրագիրը

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում Բազելի կառավարման ինստիտուտը (ԲԿԻ, Շվեյցարիա) հանրային քաղաքականության կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների համար անցկացնում է դասընթացների շարք: Մայիսի 4-ին մեկնարկել է «Հանրային հաշվետվողականության և մասնակցային մոնիթորինգի մեթոդներ» թեմայով եռօրյա դասընթացը 23 ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Դասընթացը ներառում է 2 մոդուլ՝ սոցիալական հաշվետվողականության ռազմավարություններ և մասնակցային մոնիթորինգի տեխնիկաներ: Դասընթացն անց են կացնում ԲԿԻ դասընթացավարներ կառավարման ոլորտում հետազոտության ղեկավար Կլավդիա Բաեզ Կամարգոն և նույն կազմակերպության գիտաշխատող Ֆրանչեսկա Շթահլը:

Կարդալ մանրամասները

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրն այժմ արդեն ֆեյսբուքյան էջում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության,  Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: Ծրագիրն ունի ֆեյսբուքյան էջ, որը տեղեկացնում է ծրագրի շրջանակում իրականացված գործունեությանը:

Կարդալ մանրամասները

Դասընթացի մասնակցության հրավեր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության,  Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Բազելի կառավարման ինստիտուտի (ԲԿԻ, Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: Ծրագրի շրջանակներում ԹԻՀԿ-ը և Բազելի կառավարման ինստիտուտը հրավիրում են կառավարման թափանցիկության և հաշվետվողականության հարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու հետևյալ թեմաներով դասընթացներին:

Կարդալ մանրամասները

ԹԻՀԿ-ը ներկայացրել է ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ տեսակետները

Ս.թ. ապրիլի 8-ին Երևանում կազմակերպվել և անցկացվել է Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ գործընկեր Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Քննարկմանը մասնակցել և նախագծի վերաբերյալ կազմակերպության տեսակետներն է ներկայացրել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը:  Վերջինս միաժամանակ ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում՝ քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում ԹԻՀԿ գործընկեր Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի դիտարկումները ՀԿ օրինագծի վերաբերյալ:

Կարդալ մանրամասները